Բավ է պառակտվել
17-03-2015 08:24

Առանց բամբասանքների կյանքը ձանձրալի կլիներ.Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը: Ռուս նախագահի խոսքով՝ առանց նմանատիպ բամբասանքների կյանքը ձանձրալի է։ Պուտինը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ հանդիպումից առաջ իր գործընկերոջը ցույց է տվել Կոնստանտինովյան պալատի զբոսայգին։ «Ձեր թույլտվությամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես հայտարարություն կանեմ մամուլի համար։ Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչը, անձամբ մեքենայի ղեկին նստած, շրջեց ինձ հետ զբոսայգու տարածքով։ Սա նշում եմ, որպեսզի այլեւս շշուկներ չլինեն։ ՌԴ նախագահը ոչ միայն քայլում է, այլ նաեւ հյուրերին պտտեցնում է մեքենայով»,-նշել է Աթամբաեւը Ստրելնայում կայացած հանդիպման ժամանակ։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել որ Պուտինը Կոնստանտինովյան պալատում բանակցություններ է վարում Ղրղզստանի նախագահի հետ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա ամրացման առանցքային հարցերի շուրջ։