14-10-2016 10:59

Պուտինը հանձնարարել է ավիատրանսպորտ տրամադրել վթարված ավտոբուսի ուղևորներին ՀՀ տեղափոխելու համար

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության պետը օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ Բելսանի մոտակայքում վթարված Մոսկվա–Երեւան ավտոբուսի երթուղու վիրավորներին Երեւան տեղափոխելու համար ավիատրանսպորտ կհատկացվի:

«ՌԴ նախագահի հրամանով ավիատրանսպորտ կհատկացվի Երեւան տեղափոխվել ցանկացողների համար»,– ասել է նա։

ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին հանրապետության հիվանդանոցներում կա 5 մեծահասակ եւ 4 երեխա։ Մնացած տուժածները վնասվածքներով տեղափոխվել են Բեսլանում ժամանակավոր տեղակայման վայրեր։ Այնտեղ կա 27 մարդ։ Նրանցից շատերին կուղարկեն Բեսլանի Հյուսիսկովկասյան բժշկական կենտրոն։