Բավ է պառակտվել
16-04-2015 10:42

Պուտինի «ուղիղ կապին» ուղարկվել է ավելի քան 2 մլն. հարց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապին երկրի քաղաքացիներից ստացվել է ավելի քան 2 մլն. հարց: Մոսկվայի ժամանակով 8.00-ի դրությամբհարցերի թիվը գերազանցել է 2,2 միլիոնից: ՌԴ նախագահը հինգշաբթի՝ ապրիլի 16-ին, ռուսաստանցիների հետ «ուղիղ կապով» իր ավանդական շփումը կանցկացնի: Նախագահին ուղղված հարցերը սկսել են տալ առաջադրել ապրիլի 9-ից: Չորեքշաբթի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ ուղիղ կապին արդեն ուղարկվել 1,7 միլիոն հարց: ՌԴնախագահՎլադիմիր Պուտինի առաջինզրույցը ռուսաստանցիների հետ կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 24-ին և հեռարձակվել է Հանրային և Ռոսիա երկու ռուսատանյան ալիքների կողմից: Միաժամանակ ուղիղ կապը հեռարձակվել է «Մայակ» ռադիոալիքով: Այդ ժամանակ Պուտինը ստացավ 400 հարց: 2014 թվականին տեղի ունեցած «ուղիղ կապը» տևեց 3 ժամ 55 րոպե: Այդ ժամանակի ընթացքում պետության ղեկավարը հասցրեց պատասխանել Ղրիմին և Ուկրաինային առնչվող 35 հարցի, իսկ ընդհանուր առմամբ նախագահը պատասխանեց 81 հարցի: