Բավ է պառակտվել
12-05-2015 10:45

Ռուս աշակերտուհին Պուտինից նվեր է ստացել նրա դիմանկարը և կոնֆետներ

ՌԴ Կեմերովոյի մարզի Մեժդուրեչենսկ քաղաքից  աշակերտուհի Եկատերինա Չելենկովան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից նվեր է ստացել նրա դիմանկարը։ Աղջկա մայրը դիմել է պետության ղեկավարին համացանցային ընդունարանի միջոցով։ Նա, մասնավորապես, գրել է, որ իր դուստրը երազում է հանդիպել նախագահի հետ կամ ստանալ նրա դիմանկարը։ Պուտինի լուսանկարը և 2 տուփ կոնֆետներն աշակերտուհուն հանձնել է շրջանում գլխավոր դաշնային տեսուչ Իգոր Կոլեսնիկովը։ Աշակերտուհու խոսքով՝ «Պուտինը մեծ մարդ է, երկրում մեծ աշխատանք է տանում:Քաղաքացիները նրան սատարում են, և նա օգնում է բոլորին, արձագանքում է բոլոր խնդրանքներին։ Նույնիսկ մեր աննշան խնդրանքին արձագանքեց»,- ասել է Չելենկովան։