Բավ է պառակտվել
01-07-2016 08:45

Պուտինը Թուրքիա այցելելու արգելքը վերացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքի սահմանափակումները վերացնելու մասին: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Կառավարությանը հանձնարարվել է զբաղվել երկու երկրի միջև չարտերային ուղևորությունների վերականգնման հարցով: Բացի այդ, կառավարությունը պետք է բանակցություններ վարի թուրքական կողմի հետ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներքին տնտեսական հարաբերությունների հարցերի շուրջ:

Թուրքիա այցելությունների սահմանափակումները չեղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու նախագահների միջև: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Էրդողանը ներողություն է խնդրել անցյալ տարի ռուսական Սու-24 ռազմական օդանավը խոցելու համար: