25-12-2016 14:22

Պուտինը դեկտեմբերի 26-ը սգո օր է հայտարարել

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ը, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել, ի հիշատակ կիրակի վաղ առավոտյան կործանված ՏՈւ 154 ինքնաթիռի զոհերի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


« Վաղը Ռուսաստանում համազգային սուգի օր կլինի»,- լրագրողներրի հետ հանդիպմանն ասել է պետության ղեկավարը: Նա ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին, և հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի զոհվածների ընտանիքներին աջակցելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր News.gisher.ru-ն, դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 5.40-ին, ՌԴ ՊՆ 223-րդ թռիչքային ջոկատի ՏՈւ 154 ինքնաթիռը Սոչիից թռչելուց հետո կորել էր ռադարի էկրաններից: Ինքնաթիռն այնտեղ էր ժամանել Չկալովսկից՝ վերալիցքավորվելու նպատակով: Սիրիական Լաթաքիա ուղևորվող օդանավը ընկել է գրեթե անմիջապս թռիչքից հետո:
Ճշտված տվյալներոն ինքնաթիռում գտնվել է 92 մարդ. անձնակազմի 8 անդամ և 84 ուղևոր, որոնց թվում են եղել Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի երաժիշտներ և ռուս լրագրողներ: