Բավ է պառակտվել
01-05-2015 15:01

Ռուսաստանը ընդունակ է դիմակայել ցանկացած մարտահրավերների. Պուտին

Ռուսատանը այսօր կրկին ապացուցում է ցանկացած մարտահրավերներին դիմակայելու և ամենաբարդ խնդիրները լուծելու իր ընդունակությունը, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխատանքի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ: Պետության ղեկավարը հիշեցրեց, որ արարողությունը անցնում է Մեծ Հաղթանակի 70-ամյակի նախօրեին, ինչպես նաև նշեց, որ թիկունքի միլիոնավոր աշխատավորներ արեցին ամեն ինչ ճակատի համար, իրենց ինքնազոհ աշխատանքի շնորհիվ երկիրը կառուցվեց Մեծ Հայրենական պատերազմից հետո: «Այսօր Ռուսաստանը կրկին ապացուցում է, որ կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերների, լուծել ամենաբարդ խնդիրները: Եվ ինչպես դա եղել է բոլոր ժամանակներում, երկրի շարժը մշտապես ապահովում են նրանք, ովքեր ստանձնում են պատասխանատվությունը, ովքեր հասկանում են, որ իրենց անձնական ջանքերից կախված է ոչ միայն առանձին ձեռնարկությունների, ոլորտների, քաղաքների և բնակավայրերի, այլ նաև ողջ երկրի բարեկեցությունը», - ասաց Պուտինը: Նա հավելեց, որ դրանից կախված է Ռուսաստանի հեղինակությունը և մրցունակությունը: Պետության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ որտեղ էլ մարդ ապրի, նա կարող է ունենալ ակնառու ձեռքբերումներ, իսկ ամենակարևորը այդ գործում սեփական գործը սիրելը, բարձր նպատակները առաջադրելը և դրանց հասնելն է: