Բավ է պառակտվել
21-01-2015 15:44

Պերմյակովի հրապարակային դատը կանցնի Հայաստանում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցի ժամանակ Բաստրիկինը ասել է, որ «հրապարակային դատը, որը կանցնի Հայաստանում, կդառնա կողմերի՝ արդարությանը և արդարադատությանը հասնելու ձգտման վկայություն»: «Ռուսաստանի պատկամ մարմինների այդ գործղությունների շրջանակներում, ինչպես Հայաստանում ռուսական ռազմաբազայի, այնպես էլ ՌԴ տարածքում, հիմնական նպատակն է սպանության բոլոր վարկածների և հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրման ապահովումը, մեղավորների բացահայտումը և նրանց պատախանատվության ենթարկելու անխուսափելիությունը», - ասել է Բաստրիկինը Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում հունվարի 12-ինսպավել են Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամները: Ըստ քննության նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Նրան ձերբակալել են հունվարի 13-ի գիշերը՝ ռուս-թուրքական սահմանում: Հունվարի 14-ին Գյումրիում տեղի ունեցավ ցույց, որի մասնակիցները պահանջում էին հանձնել Պերմյակովին հայկական կողմին: Մոտ երկու հազար մարդ ուղևորվել է դեպի Գյումրիում ՌԴ հյուպատոսությունը, այնուհետև մարզային վարչությունը և դատախազությունը: Հետագայում նրանք հասել են մինչև ռուսական ռազմաբազան, որի մոտ մնացել են մինչև երեկո: Հունվարի 15-ին տեղի ունեցած իրավապահ մարմինների հետ բախումների հետևանքով Գյումրիում տուժել է 12 մարդ: