Բավ է պառակտվել
19-12-2013 13:50

Աղքատին օգնելն ազգային առանձնահատկություն է

Աղքատներին օգնելու միջազգային օրը, փորձեցինք պարզել, թե որքանով է մեր հասարակությունը պատրաստակամ օգնելու: ՙԳթասրտություն, օգնություն, աջակցություն դրանք մարդկային ամենավեհ դրսևորումներից են և քրիստոնեության կարևորագույն արժեքներից՚, այսպես իր խոսքը սկսեց հոգեբան Աննա Բադալյանը:  Մեր՝ հայերիս անրադառնալով, վերջինս նշեց. ՙկարող ենք ասել սա ազգային առանձնահատկություն է՚, -որակեց հոգեբանն ու շարունակեց. ՙվերլուծելով այս երևույթը, սակայն պետք է հաշվի առնել, որ այն լինելով ազգային բնավորության գիծ այնուհանդերձ ժամանակների ու իրավիճակների ազդեցության ներքո կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել՚: Նա  նաև նշեց, որ մերօրյա բարդ սոցիալական իրավիճակը, ճիշտ է,  հասարակությանը  մի փոքր էգոիստ է դարձրել, բայց աղետների ու ծայրահեղ իրավիճակների ժամանակ, ազգային ոգին կարթնանա և կհամախմբի բոլորին:

Աննա Բադալյանը կարևորեց օգնություն ստացողի հոգեբանությունը ևս. ՙերբեմն մարդուն շատ օգնելը, խեղաթյուրում է նրա հոգեբանությունն ու դարձնում ծույլ, հաճախ նաև պահանջկոտ:

"Օգնություն ստանալը դառնում նրա կենսակերպը: Շատ կարևոր է, որ մեր օգնելու պատրաստակամությունը, օգնութություն ստացողի մոտ չսպանի շնորհակալության և պարտավորության զգացումը",- եզրափակեց զրուցակիցս: