26-04-2016 14:00

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է մի շարք բարձրաստիճան զինվորականների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից են ազատվել մի շարք բարձրաստիճան զինվորականներ:
Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։
Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։
Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։