Բավ է պառակտվել
29-05-2015 12:17

Ամերիկաբնակ Աղասի Վարդանյանն ավարտել է Ցեղասպանությանն 100-ամյակին նվիրված 55-օրյա ծոմը

Ամերիկաբնակ Աղասի Վարդանյանը մայիսի 28-ին դուրս է եկել ապակեպատ շինությունից՝ ավարտելով իր 55-օրյա ծոմապահությունը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին: 
Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից շինությունից տղամարդուն դուրս գալ օգնել են ընկերները և նստեցրել հաշմանդամի սայլակին։ Նրան աջակցելու են եկել հարյուրավոր հայրենակիցներ։ 
«Ես ինձ լավ եմ զգում։ Մեծ բավարարվածություն ունեմ»,- ասել է Վարդանյանը։ 
Ծոմապահությունից հետո տղամարդը կշռում է մոտ 76 կգ՝ 25 կգ պակաս, քան 55-օրյա ծոմը սկսելը։  
Վարդանյանը հավաքվածներին պատմել է, որ հայերն ամբողջ աշխարհից իմացել են իր մասին և աջակցել իրեն։ Երբ ներկաներից մեկը նրան հարցրել է՝ ինչ է պատրաստվում ուտել, տղամարդը կատակել է՝ ինչ էլ որ հիմա ուտի, դա աշխարհի ամենահամեղ ուտելիքն է լինելու։ 
Վարդանյանի խոսքով՝ իր համար շատ կարևոր է այն, որ ինքը ծոմն ավարտել է մայիսի 28-ին, երբ Հայաստանը նշում է «անկախանալու ու վերապրելու օրը»՝ Առաջին հանրապետության օրը։