Բավ է պառակտվել
24-03-2015 16:07

Վթարի ենթարկված ինքնաթիռում հայերի առկայության մասին դեռ տեղեկություն չկա. ԱԳՆ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ստուգում է վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքաքացիների առկայությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: «Դեռ որևիցե նախնական տեղեկատվություն չկա», -հավելում է նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆրանսիական Ալլպերում Germanwings ավիանընկերությանը պատկանող Airbus A320 օդանավը վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով շուրջ 150 մարդ մահացել է: Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ օդանավում եղել են Իսպանիայի, Գերմանիայի և նաև Թուրքիայի քաղաքացիներ: Օդանավը ուղևորվելիս է եղել Դյուսելդորֆից Բարսելոնա: Դյուսելդորֆի օդանավակայանի ժամանումների տախտակի լուսանկարն են հրապարակել ԶԼՄ-ները, որում Airbus A320 օդանավի 4U9525 թռիչքի մասին որևէ տեղեկություն չկա: