Բավ է պառակտվել
22-11-2014 12:12

Համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն. Արծրուն Հովհաննիսյան

ԼՂՀ հատուկ նշանկության ուժերը համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն են կատարել՝ դուրս բերելով նոյեմբերի 12-ին խոցված ուղաթիռի օդաչուների մարմինները։ Այս մասին facebook-յան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է՝ հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը։