Բավ է պառակտվել
23-07-2015 09:47

Հակառակորդը մեկ գիշերվա ընթացքում արձակել է ավելի քան 1500 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: