Բավ է պառակտվել
09-04-2016 09:04

Հակառակորդը տարբեր զինատեսակներից կրակել է հայ դիրքապահների վրա. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրանոց ականանետերի (7 արկ) կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման ռեժիմը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: