Բավ է պառակտվել
04-04-2016 09:18

Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել. Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը  մանրամասներ ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակից, ասաց, թե վիճակը վերահսկելի է:

«Հակառակորդը, ըստ երևույթին, արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել: Կրել է շատ մեծ կորուստներ: Միայն այսօր խփվել է մի քանի տանկ, անօդաչու սարք»,-տեղեկացրեց Դավիթ Բաբայանը: