Բավ է պառակտվել
30-01-2015 12:23

Առևտրականները նստացույց են սկսել ՀՀ Կառավարության շենքի մոտ

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առևտրականները անցել են ծայրահեղ միջոցների: Առևտրականներից մեկը՝ Արտակ Խաչատրյանը, հունվարի 30-ին՝ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ անժամկետ նստացույց է սկսում Հայաստանի կառավարության շենքի մոտ: Նրան աջակցել են ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված առևտրականները, ովքեր հանդիպում են պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել են gisher.news-ին, հունվարի 29-ին հարյուրավոր առևտրականներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ փետրվարի 1–ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցնելու պահանջով: Նշենք, որ այսօրվանից առւտրականները սկսել են իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներ գրել, որոնք փետրվարի 1 –ին կներկայացնեն կառավարությանը մեկ փաթեթով: