Բավ է պառակտվել
30-07-2015 16:04

ՌԴ դատախազությունը ՔԿ-ին է վերադարձրել Լևոն Հայրապետյանի գործը. փաստաբան

Ռուսաստանի դատախազությունը չի հաստատել նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար յուրացնելու մասին հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի քրեական գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այդ մասին այսօր հայտնել է նրա փաստաբան Աննա Մալինինան:
«Այսօր դատախազը մեզ հայտնել է, որ Հայրապետյանի դեմ յուրացման մասին քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով»,- ասել է նա: 
Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ գործ: Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեվթ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեվթ»-ը վերադարձվել է պետությանը: