Բավ է պառակտվել
10-02-2015 14:03

ՌԴ դատախազությունը կարող է հանդես գալ որպես մեղադրող կողմ Գյումրիի սպանության գործով

ՌԴ դատախազության ներկայացուցիչները կարող են հանդես գալ որպես մեղադրող կողմ Գյումրիի սպանության աղմուկ հանած գործով: «Կարծում եմ, որ այո», - ասել է գլխավոր ռազմական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: Նա հավելել է, որ այդ մասին խոսք դեռևս չի եղել, սակայն «կարծում եմ, որ այո»: Նրա խոսքով՝ զինվորական դատախազությունը պատրաստ է մասնակցել այդ գործընթացին: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում գազանաբար սպանվել է Ավետիսյանների ընտանիքը: Զոհվել են ընտանիքի յոթ անդամները, որոնց մեջ եղել են երկու փոքրիկներ: Սպանության մեջ մեղադրվում է ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով խոստովանել է իր մեղքը: