23-10-2017 12:20

ՀՀ դատախազությունը ձերբակալել է ժամկետային զինծառայողի մահվան մեջ կասկածվողին

ՀՀ դատախազությունը ձերբակալել է զինծառայողի, ով կասկածվում է պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան մեջ, այս մասին երկուշաբթի օրը հայտնելեն գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Չապլին Մարգարյանը հակառակորդի կողմից արձակված փամփուշտից հրազենային վիրավորում էր ստացել կրծքի շրջանում՝ զորամասերից մեկի մարտական դիրքում ինժեներային աշխատանքներ կատարելիս, և մահացել էր հոսպիտալ տեղափոխվելուց հետո:
Նույն օրը, Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով ( Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության դրդապատճառով կատարված սպանության փորձ ):
Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չապլին Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը:
« Ստացված տվյալների հիման վրա, ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննությունը շարունակվում է: