07-09-2016 18:13

Դատախազությունը բողոքարկել է Միրոնովին ազատ արձակելու որոշումը

Հայաստանի դատախազությունը բողոքարկել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ազատ արձակման որոշումը:

ՀՀ դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու մասին Երևանի Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը:

Միրոնովը ձերբակալվել էր օգոստոսի 26-ին, ԱՄՆ իշխանությունների պահանջով հայտարարված հետախուզման շրջանակում: 3 օր ձերբակալված մնալուց հետո առաջին ատյանի դատարանը նրան դատարանի դահլիճից ազատ արձակելու որոշում էր կայացրել: