Բավ է պառակտվել
02-08-2016 15:35

«Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագիրը եթեր կվերադառնա

«Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագիրը նույն կազմով կարող է եթեր վերադառնալ արդեն Նոր տարուն, հայտնել է դերասան և հեռուստահաղորդավար Սերգեյ Սվետլակովը:

«Այսքան մոտ մենք դեռ չենք եղել «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրի վերադարձին: Եթե այս հարցը լուծվի, ապա այն կթույլատրվի արդեն Ամանորից: Կարևորը մենք բոլորս ցանկություն ունենք` բոլորը պատրաստ են թողնել իրենց գործերից մի քանիսը և զբաղվել այդ նախագծով», - ասել է Սվետլյակովը:

«Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը «Առաջին ալիքով» հեռարձակվում է 2008 թվականից: Ծրագրի հաղորդավարներն են Գարիկ Մարտիրոսյանը և Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն: Նրանք հումորով քննարկում են տարբեր բնույթի լուրեր:

Ծրագիրը երկու անգամ արժանացել է «ՏԵՖԻ» մրցանակի: 2012 թ. Սեպտեմբերին, ծրագիրը փակվել էր, քանի որ Սվետլյակովը և Մարտիրոսյանը բացառիկ պայմանագիր են ստորագրել TNT հեռուստաալիքի հետ, որով նրանք չէին կարող հայտնվել այլ հեռուստատեսությունների եթերում: