Բավ է պառակտվել
01-08-2016 09:21

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում

Սույն թվականի օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08:46-ին (Գրինվիչի ժամանակով` 04:46), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.370 և արևելյան երկայնության 48.130: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ և ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ: