Բավ է պառակտվել
10-04-2017 10:44

Վերին Լարս ավտոճանապարհը ռուս-վրացական սահմանին փակ է. ՀՀ տրանսպորտի նախարարություն

Երկուշաբթի, ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանի Ստեփանծմինդա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, այս մասին հայտնում են Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչությանը:
Այս ավտոճանապարհով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Հայաստանի հարավում գտնվող Սարավան-Զանգեր և Գորիս-Սիսյան ավտոճանապարհների հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղերում կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
«ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մնացած բոլոր ճանապարհները բաց են երթևեկության համար»,- նշել են գերատեսչությունում: