Բավ է պառակտվել
21-01-2016 09:21

Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ

Խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ: Այս մասին տեղեկացնում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել և որ անհանգստության պատճառ չկա: