10-11-2014 14:49

«Միասնություն 2014» զորավարժություններին Արցախի կողմից մասնակցում է 30 հազար զինծառայող

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ից անց են կացվում «Միասնություն 2014» անունը կրող օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ: ԼՂՀ ՊԲ-ի կողմից զորավարժությանը մասնակցում են ավելի քան 30000 զինծառայողներ, այդ թվում նաեւ զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներ, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում նաեւ Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոցներ, 160 միավոր հատուկ տեխնիկա եւ ավելի քան 3000 ավտոմեքենա: Զորավարժությունները անցկացվում են նախատեսված պլանի համաձայն:Մասնակից շտաբները, ղեկավարման մարմինները, հրամանատարները եւ ողջ անձնակազմը ցուցաբերում են պատրաստականության բարձր մակարդակ` հաջողությամբ իրականացնելով առաջադրված մարտական խնդիրները: Զորախաղերը շարունակվում են: Դրանց հետագա ընթացքի եւ արդյունքների մասին այլ մանրամասներ կհաղորդենք հաջորդիվ: