Բավ է պառակտվել
14-01-2015 15:35

Քրեական գործի քննությունը շարունակվում է. ՀՀ գլխավոր դատախազություն

Գյումրի քաղաքում հունվարի 12-ին ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ:Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ: