Բավ է պառակտվել
05-02-2016 09:16

Ռուսական ավտոշուկայի անկումը մոտեցել է 2010թ. հակառեկորդին

2016թ. հունվարին Ռուսաստանում նոր մեքենաների իրացման ծավալները 29 տոկոսով նվազել են՝ հասնելով 82 հազարի։ Այդ նախնական թիվը ընդամենը 8 հազարով է գերազանցում 2010թ. հունվարի ցուցանիշը, որը վերջին 7 տարվա հակառեկորդ էր սահմանել:  Նշվում է, որ 2010թ. չէին գործում պետական աջակցության ծրագրեր, իսկ 2015թ. ավտոմեքենաշինության ոլորտի աջակցության համար 42 մլրդ ռուբլի է հատկացվել։ Ոլորտի փորձագետները և ներկայացուցիչները կարծում են, որ պետական միջամտությունն անհրաժեշտ է, սակայն նշում են, որ այդ միջոցները կորցնում են արդյունավետությունը ճգնաժամի ֆոնին։ Իսկ փետրվարից ավտոարտադրողները պլանավորում են նորից թանկացել մեքենաների գները։ Այսպես՝ Hyundai վաճառքը հունվարին 37 տոկոսով կրճատվել է՝ հասնելով 8 հազարի։ Թերթի աղբյուրը հայտնել է, որ Mitsubishi-ի վաճառքը կրկնակի պակասել է՝ 1.6 հազար մեքենա։