04-09-2014 13:16

Այսօր՝ սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի՝ փրկարարի օրն է:

Այսօր՝ սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի՝ փրկարարի օրն է: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը նախ շնորհավորեց ԱԻՆ աշխատակցի օրը, ապա թվարկեց ձեռքբերումներն ու անելիքները:
«Պետության և հասարակության առաջադրած խնդիրները կատարելու ենք և անցնելու ենք նորերին: Երազանք համարվող Ճգնաժամային կառավարման կենտրոնն ու 911ծառայությունն իրականություն են և այսօր արդեն հասնում են մարզեր»,նշեց բանախոսը: Վերջինիս խոսքով՝ ԱԻ նախարարությունն ունի ազգային պլատֆորմ, պահանջները փոխվում են, անելիքներն ու ծրագրերը՝ ևս: «Տեխնիական միջոցների հագեցվածության իմաստով մեզ նաև միջազգային կառույցներն են օգնում: Արդեն մարզերի տեխնիկական միջոցների հագեցվածությամբ էական հաջողություհններ ունենք: Դուք մինչև տարեվերջ կտեսնեք, որ մարզերում հագեցած ՃԿԿ-ներ և Փրկարար ծառայություններ ունենք»,- ասաց նա:
Ասուլիսին նեկա ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, ԱԻՆ գնդապետ Համլետ Մաթևոսյանն էլ շեշտեց, որ իրենք պետք է առաջ անցնեն աղետներից և նվազեցնեն ռիսկերը:
«Շատ լուրջ քաղաքանություն է, որին ուղղված են բոլոր քայլերը: Այսօր մենք միջազգային կատույցների անդամ ենք և այդ հարթակում ևս հաջողություններ ունենք»,- ասաց ռեկտորը: