Բավ է պառակտվել
06-07-2015 14:43

Բաղրամյանից Ոստիկանության բաժիններ է տարվել 46 քաղաքացի

Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 46 քաղաքացի, վեցը եղել է անչափահաս, նրանք   անմիջապես ազատ են արձակվել: Այս մասին հայտարարել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:«Մնացած 40 անձը մի քիչ ավելի ուշ  ազատ  կարձակվեն: Նրանցից որևէ մեկի նկատմամբ  վարչական արձանագրություն չի կազմվի»,- հավաստիացրեց Ա. Ահարոնյանը: