Բավ է պառակտվել
26-02-2016 11:25

Որոշվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան ստեղծել

Կրթության նախարարությունը հայտարարել է Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի և Իվան Ֆյոդորովի անվան Տպագրության արվեստի Մոսկվայի պետական համալսարանի հիմքի վրա Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան հիմնաելու մասին: Այս մասին այսօր հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը:
Տպագրության արվեստի Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Կոնստանտին Անտիպովը նշել է, որ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի ստեղծման առանցքային սկզբունքը յուրաքանչյուր ուսանողի համար կրթական գործունեության առանձնահատկության , վերապատրաստման ունիկալ մոտեցումների պահպանումն է:
«Մենք արդեն գործատուների խոշորագույն միություններից ջերմ արձագանք և աջակցություն ենք ստացել Մոսկվայում պոլիտեխնիկական համալսարանի ստեղծման համար», - ասել է Անտիպովը: