15-01-2015 11:30

Հայաստանի սահմանամերձ գյուղերը կազատվեն հարկերից

Ադրբեջանի և Նախիջևանի սահմանակից հայկական գյուղերը կազատվեն հարկերից: Այս որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից հունվարի 15-ի խորհրդակցության ընթացքում: Մասնավորապես հարկերից կազատվեն գործարարները 31 գյուղերի հողատարածքներում, որոնք չեն օգտագործվում գնդակոծությունների վտանգի պատճառով: Բոլոր տեսակի հարկերից (բացի ֆիզիկականն անձանց եկամտահարկից) կազատվեն Նախիջևանին սահմանակից հետևյալ գյուղերը՝ Երասխ (Արարատի մարզ), Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ և Բարձրունի (Վայոց ձորի մարզ), ինչպես նաև Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի 24 գյուղ. Ներքին Կարմիր Աղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիր Աղբյուր: