Բավ է պառակտվել
15-12-2015 14:43

Մոսկվայի սրճարանի կրակոցների հնարավոր պատճառը պարտքն է

Մոսկվայի կենտրոնում սրճարանի կրակոցների պատճառը, որի հետևանքով երկու հոգի է մահացել, հնարավոր է լինի ֆինանսական տարաձայնություններըը, - ասել է Մոսկվայի քննչական կոմիտեի մամլո քարտուղար Յուլյա Իվանովան: Քննության տվյալների համաձայն 2015 թ. դեկտեմբերի 14-ին Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկում տասը հոգու մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ տղամարդ հայտնվել են հիվանդանոցում: Հետագայում նրանցից երկուսը մահացել են: «Ըստ քննության տվյալների սրճարանի կրակոցների պատճառը հնարավոր է լինի ֆինանսական տարաձայնությունները, որոնք առաջացել են պարտքի հիման վրա», - ասել է Իվանովան: Ինչպես ավելի վաղ հայտնել Gisher.news-ն միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են երեք կասկածյալներ: