Բավ է պառակտվել
30-03-2016 13:08

Ռուսաստանում «Սու 25» –ի վթարի պատճառը երկու շարժիչների միաժամանակյա անսարքությունն է եղել

Պրիմորյե երկրամասում «Սու 25» գրոհիչի վթարի պատճառը նախնական տվյալներով, երկու շարժիչների միաժամանակյա անսարքությունն էր, հատտնում է աղբյուրը ուժային կառույցներում: «Նախնական պատճառն այն է, որ երկու շարժիչներն էլ միաժամանակ կանգ են առել»,- ասել է աղբյուրը: Ավելի վաղ հայտնել էին, որ «Սու 25»-ը, որը վթարի է ենթարկվել Պրիմորյեի Չեռնիգովյան շրջանում, ընկել էր պարտեզի վրա ու երկու շինություն փլուզել: «Սու 25» օդանավը, որը ուսումնամարզական թռիչք էր անում, ընկել է Պրիմորյե երկրամասի Չեռնիգովյան շրջանում: Օդաչուին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել, նա չի տուժել: Երկրի վրա զոհեր նույնպես չկան: