Բավ է պառակտվել
05-08-2015 12:39

Հնդկաձավարը սպառնում է կրկին հայտնվել instagram-ում

«Հնդկաձավարը Ռուսաստանում կրկին թանկանում է. դա պայմանավորված է դիֆիցիտով»,- հարցազրույցում ասել է Լենինի անվան սովխոզի ղեկավար Պավել Գրուդինին: «Նոր սեզոնի հնդկաձավարը դեռ չի հայտնվել, իսկ հին պաշարները վերջանում են»,-ասել է նա: Գրուդինի խոսքով, մյուս ապրանքների գների բարձրացումը ևս պայմանավորված է անբավարար քանակով. «Իմ կարծիքով, Ռուսաստանը սկսել է քիչ սնունդ արտադրել: Եվ դա շատ վատ է, քանի որ մենք հնարավորություն ունեցել են: Մի կողմից մենք շուկան ազատեցինք ներմուծված ապրանքներից, մյուս կողմից էլ չսկսեցինք շատ արտադրել:Եվ գլխավորը, գյուղատնտեսության մեջ ներդրումներ չիրականացվեցին»: Նա այն համոզման է, որ սննդամթերքի գների հետագա թանկացումը կանխելու համար անհրաժեշտ է արտադրել բավարար քանակությամբ որակյալ սնունդ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին instagram-ի ռուս օգտատերերը սկսեցին ակտիվորեն լուսանկարներ հրապարակել օր օրի թանկացող հնդկաձավարի հետ: