Բավ է պառակտվել
31-01-2015 10:46

Հալեպի ռմբակոծությունից հայ է զոհվել

Նախօրեին  երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Սիրիայի Հալեպ քաղաքի հոծ բնակչություն ունեցող Ազիզիե շրջանի «Սինեմա Զահրաա» պողոտան եւ «Սելլում» հիվանդանոցի շրջանը, որի հետեւանքով հայ է զոհվել: Ինչպես հայտնում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը, զինյալ խմբավորումների կողմից արձակված հրթիռների պայթյունի հետեւանքով վիրավորվել են երեք հայեր՝ հալեպահայ 50-ամյա Գեորգ Հալլաճյանը եւ նրա երկու դուստրերը։ Վիրավորները անմիջապես փոխադրվել են հիվանդանոց, որտեղ Գեորգ Հալլաճյանը մահացել է: Նրա դուստրերի վիճակը կայուն է։ Պայթյունը նաեւ նյութական մեծ վնասների եւ հրդեհի բռնկման պատճառ է դարձել: