Բավ է պառակտվել
30-07-2016 07:39

Բախումների հետևանքով Երևանի բժշկական հաստատություններ է դիմել 60 տուժած

Բախումների հետևանքով Երևանի բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 60 տուժած։

« Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, շտապօգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած», – հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։ Մնացած տուժածների վիճակը բավարար է», – նշվում է Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։