Բավ է պառակտվել
22-09-2015 10:51

Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայում մնացած բոլոր հայերին

Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայում մնացած բոլոր հայերին, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Այս մասին ասել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ Սիրիայում 15-17 հազար հայ կա:
«Եթե նրանք որոշեն Հայաստան գալ, մեր պետությունը միջազգային կառույցների, հայկական տարբեր կազմակերպությունների հետ համատեղ ջանքերի արդյունքում պետք է ամեն ինչ անի նրանց տեղավորելու համար: Բնականաբար, մենք չենք կարող հիմա նրանց բնակարաններով ապահովել, սակայն կարող ենք գտնել վարձով բնակարաններ, կկարգավորել նաև տան վարձի խնդիրը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ այդ կրակի օղակից»,- ընդգծեց նախարարը:
Վերջին երեք ամիսների ընթացքում Սիրիայից Հայաստան է եկել 2500 սիրիահայ: Նա նշեց, որ այս պահին Հայաստանում 17 հազար սիրիահայ է բնակություն հաստատել: