Բավ է պառակտվել
16-01-2016 09:48

Վրաստանում ավազակային հարձակման ժամանակ հայ կին է սպանվել

Երեք դիմակավոր անձինք հունվարի 14-ի երեկոյան մտել են Ջավախքի Նինոծմինդա քաղաքի տներից մեկը, ծեծի ենթարկել այդ պահին տանը եղած երկու կանանց, որոնցից մեկը տեղում մահացել է։ Դիմակավոր անձինք տանտիրուհուն խնդրել են տան դուռը բացել՝ պատճառաբանելով, որ մեքենան փչացել է, ճանապարհին են մնացել և խնդրել են նրանց օգնությունը։ Մտնելով տուն, նրանք դաժան ծեծի են ենթարկել 70-ամյա Էմմա Սահակյանին և նրա հարսին` 50–ամյա Նազիկին։ 70-ամյա կինը տեղում մահացել է։ Տանտերը, որի տուն մտել են դիմակավոր անձինք, զբաղվում է տարադրամի փոխանակման բիզնեսով, դեպքի պահին նա տանը չի եղել։ Ուշագրավ է, որ հանցագործները տնից ոչինչ չեն գողացել, Նազիկ Սահակյանը պատմել է, որ 3 դիմակավոր անձինք իրենց հետ ռուսերեն են խոսել, իսկ միմյանց հետ՝ վրացերեն։