Բավ է պառակտվել
02-01-2015 18:51

ՀՀ նախագահն ու առաջին տիկինը ներկա էին Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին

ՀՅԴ հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողությանը Երեւանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում այսօր  ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Նրանք ցավակցեցին Վահան Հովհաննիսյանի հարազատներին, հարգանքի տուրք մատուցեցին Վահան Հովհաննիսյանի հիշատակին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վահան Հովհաննիսյանին բնութագրեց ուպես մեր նորօրյա պատմության կերտող, որից պետք է օրինակ վերցնի այսօրվա սերունդը, մարդ, որն իր կյանքը ներդրել է հայ ազգի զարգացումն ապահովելու համար: «Նա իր պայքարը մղել է ոչ միայն գաղափարական, այլեւ մարտական դաշտում: Նա եւ իր ընկերները մարտնչել են եւ ղարաբաղյան հատվածում, եւ Հայաստանի սահմանամերձ վայրերի պաշտպանության ժամանակ: Վահան Հովհաննիսյանի կերպարը մեր մատաղ սերնդի համար օրինակ է՝ որպես գրագետ, պրոֆեսիոնալ անձնավորության »,- ասաց պաշտպանության նախարարը: Նշենք, որ քաղաքական գործչին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը: