Բավ է պառակտվել
20-04-2016 14:46

ՀՀ եւ ԼՂՀ նախագահներն այցելել են զորամասեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր և անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարներ, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ: