Բավ է պառակտվել
19-04-2016 16:45

ՀՀ նախագահն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահները երախտագիտություն են հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին: Նույն աղբյուրի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների։