25-04-2015 15:33

Պուտինը ցավակցել է Նեպալի նախագահին

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցությունն է հայտնել Նեպալի նախագահ Րամ Բարամ Յադավուին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի և լուրջ ավերվածությունների կասպակցությամբ: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում: «Ռուսաստանի պետության ղեկավարը իր անկեղծ ցավակցություներն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր նրանց, ովքեր տուժել են աղետի հետևանքով», — նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ վերջին տվյալների՝ աղետի հետևանքով զոհվել է 688 մարդ: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի հյուսիսում և Չինաստանի հարավում: