Բավ է պառակտվել
09-05-2015 15:19

ՌԴ նախագահը գլխավորել է «Անմահների գունդ» երթը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած «Անմահների գունդ» երթը: Հայրենիքը նացիստներից պաշտպանող հոր դիմանկարով Պուտինը քայլում է հազարավոր ռուսաստանցիների կողքին, ում հարազատները զոհվել են 1941-1945 թվականներին: «Անմահների գունդ»-ը հանրային ակցիա է, որն իրենից ներկայացնում է քայլերթ, որի ընթացքում մարդիկ քայլում են իրենց հարազատների լուսանկարներով, որոնք մասնակցել են Մեծ Հայրենական պատերազմին: Այն կազմակերպվում է մայիսի 9-ին Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում Հաղթանակի օրվա կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, կազմակերպիչների խոսքով,Ռուսաստանում տեղի ունեցած ակցիան մասնակցել է 1,1 մլն. մարդ: Մարդկանց շարքն անցավ Բելառուսի հրապարակից Տվերսկոյ-Յամսկոյ փողոցներով, Օխոտի շարքով մինչև Կարմիր և Մանեժի հրապարակներ: Երթը կավարտվի Մեծ Մոսկովյան կամրջին և Մոսկովյան առափնյա փողոցում: Ապրիլի 30-ին լույս տեսած «Ռուս պիոներ» ամսագրում ՌԴ նախագահը պատմել է պատերզմին մասնակցած հոր և մոր հուշերի մասին, այն մասին, թե ինչպես են նրանք մազապուրծ եղել, սակայն գերմանացի զինվորների նկատմամբ ատելություն չեն զգացել, քանի որ նրանք հանգամանքների գերի են եղել, և նրանց պարզապես վռնդել են ճակատ: Նախագահը հաղորդել է, որ իր հայրը ժամկետային զինծառայող է եղել Սևաստոպոլում, սուզանավային ջոկատում, եղել է նավաստի: Երբ սկսվել է պատերազմը Պուտինի հայրը աշխատել է ռազմական ձեռնարկությունում, որում աշխատելու դեպքում մարդիկ ազատվել են զորակոչից: Սակայն նրա հայրը դիմում է գրել, որ ցանկանում է ճակատ գնալ: Նրա ուղղել են դիվերսիոն ջոկատ, և գործողություններից մեկի ժամանակ նա վիրավորվել է:
Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյակի տարին վերոհիշյալ ակցիան անցնելու է ավելի քան 1100 բնակավայրերում: Այդ միջոցառմանը կմասնակցեն Պլեսեցկ տիեզերակայանի զինծառայողները, որոնք Հաղթանակի օրը կվերականգնեն Մեծ Հայրենական պատերազմի վեց ճակատների զինվորների քայլերթը: Քայլերթներ են նախատեսվում նաև Ավստրիայում, Ադրբեջանում, Բելառուսում, Գերմանիայում, Իսրայելում, Իռլանդիայում, Ղազախտանում, Մոնղոլիայում, Նորվեգիայում, Հարավային Կորեայում, Էստոնիայում և Ուկրաինայում: Առաջին անգամ այդ ակցիան տեղի է ունեցել Տոմսկում 2012 թվականին, երբ քաղաքի կենտրոնական փողոցով անցել է ավելի քան 6 հազար մարդ Մեծ Հայրենական պատերազմի երկու հազար մասնակիցների լուսանկարներով: 2013 թվականին այդ ակցիան տեղի է ունեցել Ռուսաստանի 120 քաղաքներում, իսկ 2014 թվականին «Անմահների գունդ»-ը անցել է աշխարհի յոթ երկրներում և 500 ՌԴ քաղաքներում: