Բավ է պառակտվել
12-03-2015 11:07

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԵՏՄ երկրների հետ հարկերի հաշվարկման մասին օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը ստորագրել է մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: