Բավ է պառակտվել
14-03-2015 17:09

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության նախագահը սփոփանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում տուժածներին: