Բավ է պառակտվել
26-05-2015 14:38

ՀՀ նախագահը շնորհել է 2014 թվականի մրցանակները

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում: ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակը շնորհվել է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակ շնորհվել է նաև ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց՝
Երևանից՝ Արևալույս Խաչատուրի Ամալյանին ծնված 1913 թվականին, Սիլվարդ Հայրապետի Ատաջյանին՝ ծնված 1912 թվականին, Մարի Ստեփանի Կիրակոսյանին՝ ծնված 1908 թվականին, Մարիամ Տիգրանի Մեյմարայնին՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Ներսեսի Մխիթարյանին՝ ծնված 1915 թվականին, Նվարդ Մկրտիչի Սուդջյանին՝ ծնված 1915 թվականին,
Արագածոտնի մարզից՝ Խազալ Օզմանի Ամոյանին՝ ծնված 1912 թվականին, Ֆարխա Գուրգենի Հակոբյանին՝ ծնված 1908 թվականին, Գույնա Նազարեթի Մարկոսյանին՝ ծնված 1910 թվականին,
Արարատի մարզից՝ Մարիամ Շմավոնի Գրիգորյանին՝ ծնված 1907 թվականին, Հերիքնազ Բարեի Մուրադյանին՝ ծնված 1909 թվականին, Մարիամ Հովհաննեսի Սահակյանին՝ ծնված 1915 թվականին,

Արմավիրի մարզից՝ Նեկտար Թովմասի Ալատուջյանին՝ ծնված 1914 թվականին, Եպրաքսի Գևորգի Գևորգյանին՝ ծնված 1914 թվականին, Արեգնազ Պողոսի Գրիգորյանին՝ ծնված 1915 թվականին, Օվսաննա Սիմոնի Միրխանյանին՝ ծնված 1915 թվականին, Արշալույս Եղիազարի Մուրադյանին՝ ծնված 1912 թվականին, Սուտե Ալոյի Քոչարյանին՝ ծնված 1909 թվականին,
Լոռու մարզից՝ Լուսիկ Թորոսի Անդրեասյանին՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Պողոսի Չիլինգարյանին՝ ծնված 1913 թվականին,
Կոտայքի մարզից՝ Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին, Հերսիկ Մարկոսի Մաթևոսյանին՝ ծնված 1913 թվականին,
Շիրակի մարզից՝ Բուրաստան Իսահակի Ուգումյանին՝ ծնված 1913 թվականին:
Վերոնշյալ կանանցից յուրաքանչյուրը ապրիլի 24-ին պարգևատրվել է 1 միլիոն դրամով: Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:
Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում: