23-04-2015 19:00

Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, որի ժամանակ Ցեղասպանության նահատակները հռչակվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով հայոց եկեղեցական ավանդության, Եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման վրա և օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: