Բավ է պառակտվել
09-05-2015 14:48

Նախագահը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը:

Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն: Նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում կդիտի Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:

Մայիսի 10-ին Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում կայցելի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի մեծ զորավարի հիշատակին: