Բավ է պառակտվել
10-06-2015 16:37

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Հովհաննիսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ պատմագրության զարգացման, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի պատմության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզներում: Նշանակալի է Ձեր վաստակը արաբագիտության հայկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության բարձրացման, արևելագետների նոր սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և գիտական ու մանկավարժական նորա¬նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: